Մոտավորապես ե՞րբ կունենանք աղբի վերամշակման մոդել. Գորգիսյան
«Պլաստիկի դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկն աշխարհում աղբի վերամշակումն է։ Այս ուղղությամբ մենք ինչ-որ բան անո՞ւմ ենք»,- ասյօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
Գրոգիսյանը նշեց, որ եվրոպական երկրներում հատուկ տոպրակներ են վաճառվում, որոնք գնելու պարագայում քաղաքացին ազատվում է աղբահանության համար վճար մուծելուց. «Նման տոպրակ գնելը համարվում է աղբի վճար մուծել։ Մենք նման մեխանիզմ պատրաստվո՞ւմ ենք ներդնել»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ աղբի տոպրակները երկրորդական հումքից ստացվող տոպրակներ են, և դրանց վաճառքը իրականացվելու է։
«Բացի այդ եթե արտադրվող պոիլէթիլենային տոպրակների միայն 30%-ն է մեկանգամյա օգտագործման համար, ապա մյուսներն օգտագործվում են բազմակի անգամներ»,-ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ վերամշակման առումով շատ կարևոր է աղբի տեսակավորման հարցը, և տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ։
«Տարբեր ծրագրեր կան, և եթե մենք որոշել ենք՝ պետք է հավերժ այստեղ ապրենք, ապա պետք է աղբի հարցը լուծենք։ Այս ժամանակահատվածում, երբ մեր քաղաքացիները տանն են, հնարավորություն կա աղբը որոշակիորեն տեսակավորել։ Իսկ եվրոպական երկրներում աղբահանության վճարները շատ թանկ են»,- ասաց Գրիգորյանը։
Գևորգ Գորգիսյանն էլ հետաքրքրվեց՝ մոտավորապես ե՞րբ կունենանք աղբի վերամշակման մոդել։
Արձագանքելով հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ խոշոր բնակավայրերում ձևավորվող աղբը տնտեսական առումով բավականին եկամտաբեր բիզնես է, և տարբեր միջազգային կազմակերպություններ հետաքրքրություն են ցուցաբերում. «Եվ մենք որպես գերատեսչություն կարծում ենք՝ այո, աղբը պետք է տեսակավորվի և վերամշակվի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան