Եկեք էդ «փարոսային փոսի» մեջ չընկղմվենք. Փաշինյան
ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում հարց հնչեցրեց՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ, որին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ա. Խ. -Արդյոք կառավորությունը դիտարկել է տնտեսական զարգացման տարբեր սցենարներ և արդյոք մշակում է ռազմավարություն բոլոր սցենարների համար:
Ն.Փ.- Նախ այնպես չէ, որ մենք սոցիալական ծրագրեր չունենք, վաղը մենք հինգ փաթեթ ենք ընդունելու,որտեղ կա սոցիալական բաղադրիչ: Ուզում եմ ասել, որ սոցիալական օգնությունների գաղափարախոսությունը ավերածություններ է արել մեր երկրում, որը մենք մինչև հիմա չենք կարողանում հաղթաթահարել: Այո, աջակցություն ֆորսմաժորային իրավիճակում պետք է լինի, բայց մեր հիմնական ուղերձը պետք է լինի այն, որ սոցիալական բարդությունները պետք է հաղթահարել աշխատանքի միջոցով: Հիմա աշխատանքի հնարավորությունները սահմանափակված են, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ աշխատողին պահենք աշխատավայրում և աշխատավարձ ստանա:
Ինչ վերաբերում է ռազմավարությանը, եթե ճգնաժամը մի ամսից ավելի է տևելու, ապա կարիք չկա քննարկելու երկու, վեց կամ յոթ ամսվա սցենարները, որովհետև դա նույնն է: Նախկինում մեր ռազմավարությունը հստակ ասել ենք, որ կյանք կա ոչ միայն կորոնավիրուսից հետո, այլև կորոնավիրուսի ժամանակ: Հո մենք չենք պատրաստվում մեր քաղաքացիներին տներում փակել, ասել՝ դուրս չգաք: Մենք մի շաբաթով ենք սահմանել, սրա ազդեցությունը կդիտարկենք պրոցեսների վրա: Հետո կարող է պարզվի, որ, հա, ժողովուրդ ջան, կորոնավիրուս ա, կորոնավիրուս, հիմա բոլորս գնացինք զբաղվենք մեր գործերով: Կապիտալ շինարարություն էլ պետք է անենք, այ, ամենալավ սոցիալական աջակցությունը: Եկեք էդ «փարոսային փոսի» մեջ չընկղմվենք:
«Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ասաց, որ մարզերում կան թեթև արտադրամասեր, սակայն աշխատակիցները չգիտեն՝ աշխատավարձը պահպանվելու է, թե՝ ոչ: Նա հարցրեց՝ արդյոք կա համաձայնություն սեփականատերերի հետ, թե՝ ոչ, հակառակ դեպքում՝ սոցիալական լուրջ լարվածություն կառաջանա:
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն.Փ.- Հայաստանում ոչ թե կորոնավիրուսի համաճարակ է, այլ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Այսինքն՝ էդ որ երկրներն են, որ այսօր արտադրում են առանց սահմանափակման, սոցիալական ցանցերում նայում եմ դատարկ փողոցներ են: Հիմա կորոնավիրուսը մտել է Հայաստան , ու ի՞նչ, մեր «ազնիվ ցեղը» կորչելո՞ւ է: Եկեք հասկանանք, որ ամողջ աշխարհում է այդ իրավիճակը:
Վաղը փաթեթներ ենք ընդունելու, որով քաջալերելու ենք բիզնեսներին, սոցիալական աջակցության փաթեթ ենք ընդունելու այն երեխաների համար, ում ծնողները արտակարգ դրության ընթացքում կորցրել են աշխատանքը: Նրանց տրամադրելու ենք 100 000 դրամ աջակցության: Աջակցելու ենք այն ընկերություններին, որոնք արտակարգ դրությունից հետո իրենց աշխատատեղերը չեն կրճատել, գրանտ ենք տալու այդ ընկերություններին: Այսինքն՝ այստեղ հնչած բոլոր հարցերի շուրջ վաղը որոշումներ ենք ընդունելու: Հերթով բոլորին աջակցելու ենք:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հարց հնչեցրեց, թե արդյոք կվերանայվեն գազի և նավթամթերքի պայմանագրերը և գները սահմանին:
Հարցին պատախանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Եթե տեսնենք, թե ինչ է կատարվում նավթամթերքի գների հետ և դրա ազդեցությունը գազի գնի վրա, ապա, այո, մտածելու բան կա: Բայց պետք է հիշենք, որ սահմանին կա երկու ռիսկ: Եթե մենք ունենայինք լողացող սակագին, ապա հիմա հնարավոր է ունենայինք ցածր սակագին, սակայն վեց ամիս հետո չէինք իմանա ինչ գին կդառնար: Բայց մենք ունենք ֆիքսված սակագնի պայմանավորվածություն, որը միջինացված եթե նայենք, դեռևս այդ գինը համարվում է արտոնյալ: Այս իրավիճակը ոնց շարունակվի, կամ պրոսեցները ոնց կշարժվեն, «եղանակը ոնց կտաքանա», գուցե և ժամանակն է մենք մտածենք այն մասին, որ գազի գինը սահմանին պետք է կապված լինի որոշակի բանաձևի հետ : Ըստ էության, այսօրվա իրավապայմանագրային բազան թույլ տալիս է , որպեսզի նման բան կիրառվի: Պարզապես, մեր անհանգստություն է, որ ռիսկերը չկարողանանք կառավարել, կամ էլ ՝ կառավարելի վնասներ կկրենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում