Անգելա Մերկելի վիճակի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը կորոնավիրուսի տարածման հետ կապված գտնվում է տնային կարանտինում, իրեն լավ է զգում, նա կորոնավիրուսի նոր թեստ է հանձնելու։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ճեպազրույցում ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը։
Նախորդ շաբաթ կանցլերը պատվաստվել էր մանրէային թոքաբորբի դեմ, այնուհետև պարզվել էր, որ բժիշը վարակված է եղել կորոնավիրուսով։ Կիրակի օրանից Մերկելը գտնվում է տնային կարատինում։ Երկուշաբթի նա COVID-19-ի թեստ է հանձնել, այն եղել է բացասական։
«Կանցլերն իրեն լավ է զգում, շարունակում է աշխատանքը, ինչպես արդեն ասել ենք, տնից, նախարարների, իր աշխատակիցների հետ սերտ շփումների մեջ է, տնից կարևոր միջազգային բանակցություններ է վարում»,- ասել է Զայբերգը։
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինում է
- Մերկել.Կորոնավիրուսով վարակվելը սպառնում է բնակչության 70 տոկոսին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան