Մարտի 30-ից Վրաստանի Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում ևս դպրոցի աշակերտների համար կսկսեն հեռուստադասեր
Մարտի 30-ից Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում դպրոցի աշակերտների համար կսկսեն հեռուստադասեր:
Վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ, այդ մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կորոնավիրուսի հարցով կազմակերպված համակարգող խորհրդի նիստում:
Կառավարության ղեկավարի խոսքով, համաճարակի պայմաններում կրթության նախարարության և հանրային հերարձակողի համատեղ նախաձեռնությունը կարևոր քայլ է: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ինչպես գիտեք, ուսումնական գործընթացը դադարեցված է: Արտակարգ դրության մասին հայտարարվել է մինչև ապրիլի 21-ը, սակայն օբյեկտիվորեն ասած, հավանականություն կա, որ ուսումնական պրոցեսը շարունակվի ապրիլի վերջին, բայց կա վարկած, որ հնարավոր է չշարունակվի:
Հետևաբար, կրթության նախարարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել հեռավար ուսուցման ամրապնդման և ընդհանուր առմամբ, երկրում այդ ուղղության հաստատման ուղղությամբ: Շատ լավ համագործակցություն կա Վրաստանի հանրային հեռարձակողի հետ, իսկ ավագ դպրոցի աշակերտների համար հատուկ դասերը կսկսվեն մարտի 30-ին:Իհարկե, իդեալական է, երբ աշակերտը դասարանում ուսուցչի հետ անմիջական կապ ունի, բայց այս իրավիճակում, սա մի քայլ առաջ է և մենք ողջունում ենք այն», – նշել է Գեորգի Գախարիան:
Վարչապետը կոչ է արել ինտերնետ մատակարարողներին հաշվի առնել ուսանողների և աշակերտների հետաքրքրությունները, որպեսզի հեշտությամբ օգտվեն համացանցից: Կառավարության ղեկավարը այս նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել կրթության և գիտության նախարարին:
«Բացի այդ, ես կցանկանայի ինտերնետի յուրաքանչյուր մատակարարողի հորդորել, որպեսզի հաշվի առնեն ինչպես մեր ուսանողների, այնպես էլ աշակերտների հետաքրքրությունը, որպեսզի համացանցը նրանց մատչելի լինի: Ահա թե ինչու ընտրվեց հեռուստատեսությունը: Ցավոք, մեր բոլոր քաղաքացիներին հասաելի չէ ինտերնետը: Սա ևս մեկ ուղղություն է, որի մասին պետք է մտածի կառավարությունը: Այսօրվա իրականության մեջ հեռավար ուսուցումը կարող է շատ արդիական դառնալ մեր կյանքում: Շնորհակալ եմ պարոն Միխեիլ և հաջողություն եմ մաղթում», – ասել է Գիորգի Գախարիան:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան