«Մեծը»՝ Եկատերինա Երկրորդի և նրա ամուսնու մասին
Hulu ստրիմինգային ծառայությունը հրապարկել է «Մեծ» սերիալի թիզեր-թրեյլերը, որը պատմում է Եկատերինա Երկրորդի և նրա ամուսնու՝ կայսեր Պետրոս Երրորդ մասին։ news.ru-ի հաղորդմամբ, նախագծի պրեմիերան նախատեսված է մայիսի 15-ին։
Գլխավոր դերակատարն է Էլ Ֆեննինգը, Եկատիրինայի ամուսնու դերում հանդես է գալիս Նիկոլաս Հոլթը, նաև նկարահանվել են Ֆիբի Ֆոկսը, Ադամ Գոդլին, Դուգլաս Հոջը։
Նշվում է, որ սերիալը հիմնված կլինի միայն պատմական փաստերի վրա «որոշ տեղերում», հիմնականում այն Ռուսաստանի պատմության այդ շրջանի հեղինակի մեկնաբանությունն է։
««Մեծը» երգիծական, կատակերգական դրամա է այն մասին, թե ինչպես է Եկատերինա Մեծը հետնապահից դարձել Ռուսաստանի պատմության մեջ ամենաերկար գահակալած կայսրուհին»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա