Իտալացի քահանան մահացել է՝ իր թոքերի օդափոխության սարքը կորոնավիրուսով վարակված երիտասարդին տալուց հետո
Իտալացի քահանան, որն իր թոքերի արհեստական օդափոխության սարքը տվել էր կորոնավիրուսով հիվանդ երիտասարդին, մահացել է հիվանդությունից։ Այս մասին գրում է BBC-ն։
72-ամյա հայր Ջուզեպպե Բերարդելին մահացել է Իտալիայի ամենաշատ վարակված քաղաքի՝ Բերգամո շրջանի Լովերե քաղաքի հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ Իտալիայում կորոնավիրուսից առնվազն 50 քահանա է մահացել:
Իտալիան կորոնավիրուսից մահվան դեպքերով աշխարհում առաջին տեղում է՝ 6077 դեպք։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է փակման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին