Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». շարունակեք օգտվել ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 Դ չափով
Ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 դրամի չափով նախկին 200 դրամի փոխարեն:
Ի դեպ, 1000 դրամը կարող եք օգտագործել «Viva», «X», «Y» և «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաև «BIT», «Super BIT», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար:
Ծառայությունն ակտիվացնելու համար կարելի է օգտվել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկել *221# հրահանգը: Ներբեռնեք «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը «Play Store»-ում / «App Store»-ում:
Ծառայության ակտիվացման գինը կմնա անփոփոխ՝ 20 դրամ: Առաջարկը հասանելի է մինչև 2020թ. ապրիլի 30-ը, ներառյալ:
Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում նախկին 3 օրվա փոխարեն, իսկ նշված ժամանակահատվածում օգտագործած ծառայությունների դիմաց գումարը և ծառայության ակտիվացման գինը նոր և արդեն օգտվող բաժանորդները պետք է վճարեն ծառայության ակտիվացումից սկսած 60 օրվա ընթացքում, այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով:
Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի ս.թ. 16-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երևանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն
- Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկում է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն
- Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի. մարտի 17-ից սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու
- Վիվա-ՄՏՍ-ում «Samsung Galaxy»-ի մի շարք մոդելներ գնելիս՝ 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան