Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում
Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ-ն արդեն երկու վարույթ է հարուցել ալկոգելի վաճառքի դեպքերով
- ՏՄՊՊՀ նախագահը՝ կոնյակի, այլ ալկոհալային խմիչքների, հագուստի շուկաներում իրականացվող ստուգումների մասին