Շիրակի մարզի 7 տասնյակ դպրոցական հեռակապի սարքերի պահանջ ունի հեռավար ուսուցմանը միանալու համար
«Շիրակի մարզից ունենք 7 տասնյակ սարքերի կարիքի հայտ: Մենք հիմա վերլուծում ենք մյուս մարզերից ստացվող հայտերը»,- հայտարարեց ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով անապահով դպրոցականներին անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ապահովելու մասին պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
Նախարարը նշեց, որ դոնորների հետ վաղը հանդիպում են կազմակերպելու սարքեր ստանալու հարցով:
Ըստ նախարարի, շատ անհատներ և կազմակերպություններ հայտարարել են, որ կտրամադրեն սարքեր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ է նման պատրաստակամություն հայտնել:
Ներկայացնելով հեռավար դասապրոցեսին դպրոցականների մասնակցության տոկոսների վերաբերյալ հարցը՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Այսօր ամփոփում ենք հեռավար կրթության ընթացքը: Մարզերից ստացած տվյալներով 80 և ավելի տոկոս աշակերտների մասնակցություն կա, ինչը մոտավորապես հավասար է հունվար-փետրվար ամսիների հաճախելիությանը»:
Ըատ նախարարի, այս տվյալներն երկու շաբաթվա ընթացքում կուսումնասիրվեն և կորոշվի, թե կարիք կա՞ արձակուրդների հաշվին լրացուցիչ դասապրոցես անցկացնել:
Արայիկ Հարությունյանը գտնում է, որ եթե լինի երկարաձգման կարիք, ապա այն կլինի կարճ ժամանակահատվածով:
Նշելով, որ փոքր է ինտերնետ հասանելիություն չունեցող աշակերտների թիվը՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Շատ հաճախումներ ունեցող կրթական կայքերի ցանկն ուղարկվել է ինտերնետ ապահովող ընկերություններին և նրանք վճարներ չեն հաշվի այն ընտանիքներից, ովքեր խնդիրներ կունենան ինտերներտի վճարման հետ կապված»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան