25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 25-ի ժամը 10-ի դրությամբ հասել է 265-ի։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 265
Բուժվածներ - 16
Բացասական թեստեր - 1315
Երեկ ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվ 249-ն էր, այսինքն դեպքերն ավելացել են 16-ով։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ բուժվել է 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին, ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն, մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից, իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Բուժված է 14 քաղաքացի, մեկուսացումից դուրս է եկել 88 քաղաքացի
- Կորոնավիրուսով վարակված մեկ անձ գտնվում է ծայրահեղ ծանր,ևս չորսը՝ ծանր վիճակում, ընդհանուր թիվը` 249. վարչապետ
- 24.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 235 հաստատված դեպք կա
- 23.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 194 հաստատված դեպք կա
- 22.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 190 հաստատված դեպք կա
- 21.03.2020. Կորոնավիորւսի հիվանդացության 160 հաստատված դեպք կա
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- 19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք