1 մլրդ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, այն դեպքում, երբ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվել է 500 լմն դրամ
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է ներկայացրել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց հիմնական փափոխությունները և դրանց հիմքերը: Գործող օրենքով ֆինանսական հաշտարարին կարող են դիմել միայն ֆիզիակական անձինք, որոնք օգտվում են ֆինանսական փոխառություններից: «Առաջարկվող փաթեթով նախատեսվում է դիմողների շրջանակն ընդլայնել և բողոքներ կարող են բերել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ հանդիսացող անձինք, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ինչպես նաև նրանք՝ ովքեր պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ են տրամադրել ֆինանսական կազմակերպություններին»,-նշեց պատգամավորը:
Արկադի Խաչատրյանը նշեց, որ նոր փոփոխություններով գրասենյակի կառավարման համակարգը կհամապատասխանեցվի կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձին և այն սուբյեկտները, որոնք կատարում են համապատասխան վճարումներ կկարողանան Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կազմում ունենալ իրենց ներկայացուցիչը:
«Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է լինելու 7 հոգուց: Մեկական ներկայացուցիչ կնշանակվեն կառավարության և ԿԲ-ի կողմից: 4 ներկայացուցիչ կունենան ֆինանսական կազմակերպությունների համապատասխան միությունների ներկյացուցիչները՝ բանկերի միության, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների միություններ և այլն և մեկ հոգի սպառողների իրավունքները ներկայացնող կազմակերպությունները: Գործելու է 3 տարվա ռոտացիոն համակարգ»,- նշեց պատգամավորը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը նկատեց, որ նախկինում ֆինանսական հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կազմը նշանակվում էր ԿԲ-ի կողմից, այս նախագծով խորհրդի անդամ կարող են լինել այն բոլոր կազմակերպություները, որոնք անդամավճարներ են վճարում
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ այս օրենքի նախագիծը քննարկվում է 2014 թվականից: Նախորդ տարի գրասենյակը քննել է 5500 դիմում, 2018-ին՝ 3000 իսկ 2009-ն՝ ընդամենը 54 պահանջ:
Օրինագծի վերաբերյալ ունեցած իր ելույթում Սերգեյ Բագրատյանն անարդյունավետ գնահատեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությունը: «Այս կառույցն աշխոտում է 10 տարի և ամեն տարի 64 մլն դրամ վճարում է գրասենյակի վարձակալության վճար: 10 տարվա ընթացքում գրասենյակը 640 մլն դրամ գրասենյակի վարձակալության վճարէ վճարել: Միայն անցած տարի 45 մլն դրամ է դուրս գրվել գործուղումների համար: 10 տարվա ընթացքում մոտ 400 մլն դրամ գումար է դուրս գրվել գործողումների ամար: 400-ին գումարած 600 մլն՝ ստացվում է, իմ կարծիքով , արդեն 1 մլրդ դրամ անարդյունավետ ծախս: Երբ որ կոռոնավիրուսի համար ընդամենը 500 մլն է հավաքվել այս կառույցի համար 1 մլրդ աննպատակ ծախս է կատարվել»,- հայտարարեց պատգամավորը և հարց բարձրացրեց, թե արդյոք օրենքի փոփոխությունից հետո գրասենյակն արդյունավետ կիրականացնի քաղաքացիների պաշտպանությունը:
Փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքեց պատգամավորին և սխալ համարեց այն պնդումը, որ ամեն տարի նույնքան գումար է հատկացվել հիշատակված ծախսերի համար, իսկ գրասենյակն արդյունավետ է գործում:
Արկադի Խաչատրյանն էլ նկատեց, որ նախագծի քննարկման ընթացքում հնչած բոլոր կարծիքները պետք է հաշվի առնվեն և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կոչ արեց կազմակերպել շնորհանդես և ներկայացնել կատարած աշխատանքները: