Հայաստանում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը
Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում:
Առողջապահության նախարարի հրամանով արդեն իսկ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը:
Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին:
«Թերևս ծրագիրը շատ սպասված էր, ուրախ ենք հայտարարելու մեկնարկի մասին:
Հուսով ենք, որ կենսական նշանակության Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա վերադառնալու լիարժեք կյանքին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան