Չարտերային թռիչքով Ուկրաինայից Հայաստան է ժամանել ավելի քան 60 մարդ
SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
«Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր Բորիսպիլ օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։
Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: Առողջություն բոլորին»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա