Կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը
«Առաջարկում ենք արգելել մեկանգամյա պլաստիկի օգտագործումը»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարը նշեց, որ առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պորլիէթիլենային պարկերի և տոպրակների՝ բացառույթամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից արտադրված տոպրակների վաճառքն ու իրացումը։
«Նախագիծը քննարկվել է 44 պոլիէթիլենային տոպրակ արտադրող ընկերությունների հետ և իրացման ցանցերի հետ։ Այսօր արդեն բավականին տարածված են բազմակի օգտագործման պարկերը, և մենք առաջարկում ենք արգելել պոիլէթիլային տոպրակների օգտագործումը, իսկ մինչև 2022 թվականը հնարավորություն է տրվում այս արտադրությամբ զբաղվող ընկերություններին վերապրոֆիլավորվելու և շուկայում նոր դիրքավորում ձեռք բերելու»,- ասաց Գրիգորյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարցրեց՝ 50 միկրոն հաստությունը ո՞րն է, արդյո՞ք բոլոր տեսակի պոլիէթիլենային տորպակների օգտագործումն է արգելվում։
Պատասխանելով հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ առևտրի ցանցերում և սուպերմարկետներում վաճառվող բոլոր տոպրակները 50 միկրոնից ցածր են, և նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը։
«Ընդ որում նշեմ, որ 120 երկրներ այս կամ այն կերպով արգելու են մեկանգամյա պլաստիկի օգտագործումը, քանի որ պարզվել է, որ պլաստիկի քայքայման հետևանքով շատ կենդանիներ, թռչուններ և ձկներ վնասվում են։ Հաջորդ փուլում մենք անդրադառնալու ենք շշերին, և ԱԺ նախագահին ես գրություն եմ ուղարկել, որպեսզի հնարավորության դեպքում խորհրդարանում ջրի պլաստիկե շշերը փոխարինվեն ապակիով»,- ասաց Գրիգորյանը։
Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին