Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին աճել է 8.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.7%-ով։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 15.3%-ով, շինարարության ոլորտում աճը կազմել է 5.8%, առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.3%-ով, ծառայությունների ծավալն էլ առանց առևտրի՝ 11.2%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.1%-ով:
Վիճակագրության համաձայն, 2020թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 23.1%-ով։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 2.4%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 8.8 %-ով, իսկ ներմուծումը նվազել է 0.8%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.4 %-ով: