COVID-19-ի տարածումը կանխարգելելու միջոցառումներ՝ Արցախի սահմանային հսկիչ անցակետերում
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակի առաջին հաստատված դեպքն արձանագրվելուց հետո՝ 2020 թվականի մարտի 2-ից, սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ծառայողներին հատկացվել են բժշկական ձեռնոցներ և դիմակներ: Միաժամանակ վերջիններիս հանձնարարվել է Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող անձանցից հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը և ջերմություն ունենալու փաստը:
«Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարականների համաձայն՝ ոստիկանությունը հսկողություն է սահմանել օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա, սահմանային 4 անցակետերում առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպվել և իրականացվում է հակահամաճարակային միջոցառումներ:
2020 թվականի մարտի 17-ին ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու համար սահմանային հսկիչ անցակետերում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:
Տնային մեկուսացման ուղարկված անձանց նկատմամբ հեռախոսազանգերի միջոցով իրականացվում է ամենօրյա հսկողություն»,- ասված է ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումներ են սահմանվել
- Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան
- Արցախում հորդորում են առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստան մեկնելուց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան