Թորոսյան. Ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է կորոնավիրուսը, դեռ չենք կարող
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան, նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեխաները, այո, միգուցե դառնան վիրուսի տարածման աղբյուր, սակայն մինչ օրս, աշխարհում մոտ 500 հազարի է հասնում վարկավածների թիվը, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում, գիտական հոդված չկա, նույնը մենք ենք տեսնում մեր երկրում»,- նշեց նախարարը։
Ա. Թորոսյանի խոսքով, պետք է առավել ուշադիր լինել այն երեխաների նկատմամբ, որոնք ունեն իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ որևէ անձի մոտ արհեստականորեն իմունոդեֆիցիտ են առաջացնում, նրանք ավտոմատ դառնում են ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, նաև այս։ Նա նշեց, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրել պաշտպանելու քիմիոթերապիա ստացող երեխաներին կամ իր կողմից նշած վիճակում այլ պատճառով գտնվող երեխաներին առավել քան պրակտիկ առողջ երեխաներին։
Ա.Թորոսյանն ընդգծեց, որ միանշանակ փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում։ Նախարարն ասաց, որ բոլորը պետք է հետևեն հիգիենայի կանոններին, շփումների քչությունն ապահովել դեռևս ոչ այդքան հասկանալի ժամանակով, որովհետև խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել։
«Դեռևս անորոշ է՝ կամ կլինի համաճարակի նահանջ, կամ կլինի վակցինա, կամ կլինի ուղղակիորեն բուժող դեղ, որը չկա։ Դեղերը փորձարկման փուլում են։ Այո, դրական ազդեցություն ունեցող դեղեր էլ կան, մենք էլ ունենք, մենք էլ ենք օգտագործում մեր պացիենտների վրա, սակայն ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է այս հիվանդությունը, դեռ չենք կարող։ Հետևաբար պետք է թե երեխա, թե մեծահասակ, թե քրոնիկ հիվանդություն ունեցող կամ չունեցող անձ հետևեն նույն կանոններին՝ առավել պաշտպանելով խոցելի խմբերին»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Դիտարկմանը՝ կոնկրետ ի՞նչ դեղամիջոցներ են դրանք, ի՞նչ կարծիք ունի քլորոքվին դեղամիջոցի մասին, քննարկվում է, որ արդյունավետ է, նախարարը պատասխանեց. «Ես հենց այդ դեղամիջոցի մասին էլ խոսում էի, ունենք հիդրօքսի քլորոքվին, որով արդեն երեք օր է բուժում ենք մեր պացիենտներին, մինչ այդ երկու դեղերի կոմբինացիա էինք օգտագործում, ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, դրանով էլ էինք բուժում։ Դեռ վաղ է եզրակացանել, շատ քիչ օր է անցել, քիչ թվով պացիենտների վրա ենք փորձել։ Հետևում ենք միջազգային գիտական լրահոսին, Իտալիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, որպեսզի իրենց մոտ մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքները կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների վրա կիրառենք։
Նախնական նման որոշում ունենք, որ քլորոքվինը Azimtromitsin-ի հետ տալու ենք բոլոր հիվանդներին, որոնք ունեն թոքաբորբ կամ չունեն թոքաբորբ, բայց ունեն ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն՝ կանխարգելելու թոքաբորբի խորացումը կամ զարգացումը։ Դեղամիջոցը տրվում է ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին, որպեսզի հնարավորինս նրանց վիճակը կարգավորվի ու գա դեպի դրական»։
Հարցին, թե լուրեր կան, որ նաև երկու ամսական երեխա կա վարակված, նա հերքեց այդ լուրը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Չենք կարող թույլ տալ՝ որևէ բուժհաստատություն փակվի
- Փաշինյան. Կորոնավիրուսի տարածման սեցենարը մեզ մոտ լավագույնին մոտ է
- Փաշինյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայ
- Որոշ փոփոխություններ կան, որոնք ավելի բնորոշ են կորոնավիրուսի ընթացքին
- 26.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 290 հաստատված դեպք կա
- Վարակաբանը՝ կորոնավիրուսի հետ կապված կարևոր հարցերի մասին
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան