Գերմանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 36,5 հազարը
Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 36 508-ի, մահացել է 198 մարդ, փոխանցում է ria.ru-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի ինստիտուտին։
Նշվում է, որ վարակման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Բավարիայում (7993), ապա Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (7924), երրորդ տեղում Բադեն-Վյուրթեմբերգն է (7283): Իսկ ահա Բեռլինում գրանցվել է վարակման 1,656 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում արդեն վարակված է ավելի քան 414 հազար մարդ, մահացել է 18 հազարից ավելի մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս․ Գերմանական հիվանդանոցները պատրաստ են ընդունել Ֆրանսիայից հիվանդների
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինում է