Թուրքիայում ոստիկանությունը հետաքննություն է սկսել 11 քաղաքացու դեմ, այդ թվում՝ 2 հայտնի երգչուհու
Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում ոստիկանությունը հետաքննություն է սկսել 11 քաղաքացու դեմ, այդ թվում՝ 2 հայտնի երգչուհու, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն գրառումներ անելու մեջ», գրում է ermenihaber-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ վերոհիշյալ անձինք ցուցմունք տալուց հետո, պատժվել են տուգանքով՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի հատկանիշներով։
Այդ երգչուհիներից մեկը՝ Յեշիմ Յըլդըզը Twitter միկրոբլոգի իր էջում կատարած գրառման մեջ նշել էր, որ Թուրքիայում համարակի առաջին դեպքը հաստատվել է 40-ամյա քաղաքացու մոտ, որը եկել է Ռուսաստանից։ Երգչուհին նաև գրել էր, որ ոչ ոք թող չհերքի այդ լուրը, քանի որ վարակակիրը իր հարևանի տղան է։
Նշվում է, որ իրավապահ մարմինները կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շրջանակում վերահսկում են նաև սոցցանցերում կատարվող գրառումները։