Քաղաքական 16:13 26/03/2020 Հայաստան

Նախընտրական անակնկալներ

Աշխարհը ծնկի բերած կորոնավիրուսի ամենօրյա «հաղթարշավով» կլանված՝ հաճախ չենք խորանում մեր կողքին կատարվող շատ կարևոր զարգացումների պատճառների մեջ։ Օրինակ՝ շատ հետաքրքիր պատկեր են ներկայացնում մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական ընտրությունների ֆավորիտների շրջանում կատարված տեղաշարժերը։

«Хроники Армении» տելեգրամ ալիքի մարտի 23-ին անցկացրած սոցհարցման տվյալներով առաջին հորիզոնականում է Վիտալի Բալասանյանը 31,8 տոկոսով,երկրորդում՝ Արայիկ Հարությունյանը 27,1 տոկոսով , երրորդում՝ Մասիս Մայիլյանը 16,8 տոկոսով։ Նախորդ՝ մարտի 16-ին անցկացրած հարցման համաձայն՝ առաջինն էր Արայիկ Հարությունյանը 28,9 տոկոսով, Վիտալի Բալասանյանը 18,9 տոկոսով երկրորդն էր, իսկ Մասիս Մայիլյանը երրորդը՝ 17,2 տոկոսով։ Ավելացնենք նաև, որ մարտի 9-ի հարցման համաձայն Վ․Բալասանյանը երրորդ տեղում էր 15,1 տոկոսով։

Այսինքն՝ երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ ավելի շատ մարդիկ են պատրաստվում ձայն տալ Վիտալի Բալասանյանին։

Այս դասավորության մեջ ո՞րն է այն իրական պատճառը, որն արցախցիներին միավորեց Վիտալի Բալասանյանի շուրջ։ Չնվազեցնելով նրա հերոսական անցյալն ու խարիզմատիկ լիդերին բնորոշ հատկությունները, այնուամենայնիվ կարծում ենք, որ Հայաստանի ներկայիս վիճակն է մեծ ազդեցություն թողել մարդկանց ընտրության վրա։ Աչքի առաջ ունենալով վերջին երկու տարում Հայաստանի իշխանությունների դիլետանտիզմի հետևանքով արձանագրած հետընթացը, Ղարաբաղյան բանակցությունների անորոշությունը, ազգայինն ու հերոսներին վարկաբեկելու անվերջանալի գործընթացը՝ արցախցիները հասկացան, որ ավելի կարևոր է փորձառու զինվորականի վստահելը։

Ով ով, բայց նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած սցենարի դեպքում, միևնույն է, առաջնագիծը Արցախն է։ Գուցե ամեն քայլափոխի չեն բարձրաձայնում, բայց արցախցին այսօր չի զգում տասնամյակների այն ամուր թիկունքը, որը միշտ եղել է Մայր Հայաստանը Արցախի համար։ Իսկ դրա լավագույն արտահայտությունը՝ ընտրել այն մարդուն, ով մտածում է իր հողին կպած մարդու նման, այլ ոչ թե վայլելում է ՀՀ իշխանությունների բարեհաճությունը։

Ինչո՞ւ իր դիրքերը զիջեց Արայիկ Հարությունյանը․․․ գուցե այն պատճառով, որ նա ամեն կերպ գովում է Հայաստանի իշխանությանը, մինչդեռ բոլորը տեսնում են, որ Հայաստանում ամեն ինչ իդեալական չէ, իսկ գործող իշխանությունը լիովին սպառել է իրեն։ Խորաթափանց արցախցին դիտարկում է բոլոր տարբերակները, և բնազդով զգում է, որ այօր իր համար առաջնահերթ է անվտանգության խնդիրը, որը հենց իրենք պետք է ապահովեն՝ ընտրելով արցախցու կռվող տեսակին։

Մասիս Մայիլյանի ռեյտինգը մարտի 9-ի 24,3 տոկոսից իջավ 16,8 տոկոսի (մարտի 23)․․․ ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ նրա անունն անընդհատ կապվում է վարկաբեկված անձանց, հատկապես Սորոսի անվան հետ, ինչպես նաև բազմաթիվ հարցեր են առաջացնում նրա մուտքի արգելքը Ռուսաստանի տարածք։ Բացի այդ, նա ընկալվում է որպես Հայաստանի գործող իշխանության հովանավորյալ, ինչն այս պայմաններում լրիվ բացասական արդյունք է տալիս։

Անշուշտ, հասկանալի է, որ նախընտրական շրջան է և բազմաթիվ սուտ ու ճիշտ «գաղտնիքներ են ջրի երես դուրս գալու»․․․ հարցը դա չէ, այլ այն, որ խորքով պարզվեց՝ շարքային արցախցին չի վստահում ՀՀ գործող իշխանությանը։

ՀՀ-ում տարածված կորոնավիրուսը կատալիզատորի նման արագացրեց դանդաղ ընթացող շատ երևույթներ։ Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Վիտալի Բալասանյանը ոչ մեկ անգամ է կոչ արել Արցախի իշխանություններին՝ այնտեղ ևս արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները, որովհետև կարևորը երկրի անվտանգությունն է և պետք չէ քաղաքական շահերի համար վտանգել բնակիչներին։ Ի դեպ, հենց այսօր մարտի 26-ին, տեղյակ լինելով սոցհարցման արդյունքներով իր գերիշխող տեղի մասին, Վիտալի Բալասանյանը ևս մեկ անգամ դիմել է Բակո Սահակյանին՝ ընտրությունները հետաձգելու առաջարկով։

Առ այս պահը ընտրությունները հետաձգված չեն և ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի վաղը։ Ցանկացած սցենարի դեպքում, իրոք այս պահին առաջնահերթը կորոնավիրուսի համավարակից նվազագույն կորուստներով դուրս գալն է ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի և Արցախի համար։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}