«Հայաստան» հիմնադրամ. Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր
Կորոնավիրուսի տարածման իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։
«Հայաստան» հիմնադրամից տեղեկացնում են, շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Ֆրանսիայի տեղական մարմնից գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։
Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։
Ավելի վաղ, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» աջակցությամբ:
Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք–արշավ է կազմակերպված։ Ներկայում հավաքագրվել է ավելի քան 50.000 ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։
Հարակից հրապարակումներ`
- Գ.Գևորգյան. Բժշկական դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են
- Չինաստանը պատրաստ է Հայաստանին անհատույց տրամադրել բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին