Մալայզիայի թագավորն ու թագուհին կարանտինացվել են
Մալայզիայի թագավոր Սուլթան Աբդուլլ Ռիատուդդին ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մեյմունա Իսկանդերիան կարանտինացվել են և կորոնավիրուսի թեստ անցել։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով «The Star» թերթին։
Թագավորական զույգը կարանտինացվել է այն բանից հետո, երբ պալատի յոթ դահլիճների աշխատողների մոտ ախտորոշվել է COVID-19։
Նշվում է, որ կորոնավիրուսային թեստերը բացասական են եղել, սակայն թագավորն ու թագուհին պետք է 14 օր կարանտինացված մնան։
Ըստ երկրի առողջապահության նախարարության տրամադրած վերջին տվյալների, Մալայզիայում կորոնավիրուսով վարակվել է 1796 մարդ, 21-ը մահացել են, 199-ը `վերականգնվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան