Չինաստանը սահմանափակում է այլ երկրների հետ օդային երթուղիների քանակը
Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման մաս, պահանջել է, որ բոլոր օտարերկրյա ավիաընկերությունները պահպանեն Չինաստանի հետ միայն մեկ երթուղի և գործեն շաբաթական ոչ ավելի, քան մեկ թռիչք, ria.ru-ի փոխանցմամբ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնելու մարտի 29-ից։
Այլ երկրներում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով, Չինաստանի շատ քաղաքացիներ փորձում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք, հաճախ՝ արդեն հիվանդացած:
Նշվում է, որ դա մեծ դժվարություններ է ստեղծում Չինաստանի իշխանությունների համար, ովքեր կարողացել են զգալի հաջողությունների հասնել երկրի ներսում համաճարակի դեմ պայքարի հարցում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն դադարեցնում է ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ
- Չինաստանը սկսում է վերականգնել ներքին տուրիզմը
- Չինաստանը պատրաստ է Հայաստանին անհատույց տրամադրել բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան