RTL. Կորոնավիրուսով վարակված հայամետ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն բուժվում է քլորոքին դեղամիջոցով
Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտից, որի կենտրոնական քաղաքը Մարսելն է, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Վալերի Բուայեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Պատգամավորը որոշում է կայացրել վարակի բուժումն իրականացնել քլորոքին (chloroquine) դեղամիջոցով՝ չնայած դեռևս պարզ չեն այս դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները։ Այս մասին գրում է ֆրանսիական RTL-ը։
Քլորոքինի դրական ազդեցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում ուսումնասիրվել է Մարսելի համալսարանական հիվանդանոցում՝ պրոֆեսոր Դիդիե Ռաուլտի գլխավորությամբ։ Ռաուլտը հայտնել էր, որ ինքը կորոնավիրուսով 25 հիվանդների բուժել է այս դեղամիջոցով։ 6 օր անց միայն հիվանդներից 25 տոկոսի մոտ է առկա եղել կորոնավիրուսը։ Ի հակադրություն հիվանդների 90 տոկոսի, որոնք չեն ընդունել հիդրօքսիքլորոքին, շարունակել են լինել Covid-19-ի կրողներ։
Սակայն այս հետազոտությունը միանշանակ չի ընդունվել ու կան հակասություններ։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտնել է, որ քլորոքինը գոհացուցիչ արդյունքներ է տվել։
Նշենք, որ ի սկզբանե քլորոքինն օգտագործվում է մալարիայի բուժման մեջ:
Չինացի բժիշկները ևս օգտագործել են այն որպես կորոնավիրուսի բուժում և ասում են, որ նրանք շատ լավ արդյունքներ են տալիս ճիշտ այնպես, ինչպես պրոֆեսոր Ռաուլտը, որը մոլեկուլը փորձարկում էր Մարսելում։
ԱՀԿ-ն օրերս հայտնեց, որ դեռևս չկա հաստատված դեղամիջոց՝ կորոնավիրուսի բուժման համար։
Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն Ֆրանսիայի Ազգային ժողովում ներկայացված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն էր։ Նա բազմիցս այցելել է Արցախ։
Նշենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսում ասաց, արդեն 3 օր է, որ պացիենտներին բուժում են հիդրօքսիքլորոքինով, իսկ մինչ այդ կիրառվում էր 2 դեղերի կոմբինացիա՝ նախատեսված ՄԻԱՎ-ի բուժման համար։
«Սեփական տվյալները վաղ է ասել, սակայն հետևում ենք միջազգային գիտական լրահոսին և մեր գործընկերների հետ կապի մեջ ենք թե Չինաստանի, թե Իտալիայի, թե ԱՄՆ-ի, որպեսզի իրենց մոտ մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքները արագ կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների վրա կիրառենք»,-ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև նշեց, որ նախնական որոշում ունեն, որ քլորոքինը ազիտրոմիցինի հետ տրվելու է այն բոլոր հիվանդներին, որոնց մոտ առկա է թոքաբորբ, կամ կա առաջացման ռիսկ։ Դեղամիջոցը տրվում է նաև բոլոր ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներին, որպեսզի հնարավորինս նրանց վիճակը կարգավորվի ու գա դեպի դրական։
Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչությունը հաստատել է հիդրօքսիքլորոքինի և ազիտրոմիցինի համադրումը՝ կորոնավիրուսի բուժման համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան