Փաշինյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայ
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին թարմ տվյալներ ներկայացրեց կորոնավիրուսով հիվանդների վերաբերյալ։
Այսօրվա տվյալներով հաստատված է հիվանդացության 290 դեպք, երկու հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ։ Մյուսը ՀՀ քաղաքացի է։ Նրանց երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր, երկուսն էլ 75 տարեկանից բարձր են։ Վերակենդանացման բաժանմունքում են»,-ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ 18 մարդ բուժվել է, 100-ից ավելի քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից, նրանց մոտ հիվանդությունը չի էլ ախտորոշվել։
«Այսօր էլ սպասում ենք առողջացման ու մեկուսացումից դուրս գալու դեպքերի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 26.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 290 հաստատված դեպք կա
- 25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան