Պարետի որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։
Հարակից հրապարակումներ`
- Թեթև մարդատար ավտոմեքենաներով երեխաների փոխադրման քանակի սահմանափակում չի նախատեսվում
- Սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
- Տաքսիներում նույնպես երկու անձից ավելի չպետք է լինի
- Ժամը 16։00-ից հետո ոստիկանությունը կանցնի օրենքով սահմանված իրենց գործողությունների
- Ինչո՞ւ է այս փուլում խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ յոթ օր.Պարզաբանում է պարետը
- ՈՒշադրություն՝ պարտադիր է վաղվանից
- Պարետ. Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ քաղաքացիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին