«Փաստ». Իշխանություններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու ևս 20համայնքների խոշորացման նոր ալիքի
«Փաստ» թերթև գրում է. «Հայաստանում 2016 թվականից իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիր, որն սկզբնական փուլում իրականացվում էր որպես պիլոտային ծրագիր, իսկ արդեն հետագայում՝ 2017-ից, ավելի լայն կիրառում ստացավ։ Ներկայումս Հայաստանում կա 53 խոշորացված համայնք, սակայն այս գործընթացը դեռևս վերջնական փուլում չէ։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանություններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու խոշորացման նոր ալիքի. տվյալ պարագայում խոսքը խոշորացման նախապատրաստվող ևս 20 համայնքի մասին է։
Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են քաշում նաև խորհրդային տարիների վարչական բաժանումների գաղափարը, այն է՝ ունենալ 36 համայնք, որոնք փաստացի կվերացնեն նաև մարզպետարանների գոյության անհրաժեշտությունը։
Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ նախկին վարչական բաժանումն իր բաշխվածությամբ ու ընդհանուր կառուցվածքով ավելի էֆեկտիվ էր և համապատասխանում էր բնակչության սոցիալիզացվածության չափորոշիչներին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան