Բակո Սահակյանը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է առաջիկա ընտրությունները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:
Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:
Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին