Huawei-ում աշխատանքի է վերադարձել աշխատակիցների ավելի քան 90% -ը
Չինական Huawei Technologies- ի 150,000 աշխատակիցների ավելի քան 90% -ը կորոնավիրուսի պատճառով արտադրության դադարեցումից հետո աշխատանքի է վերադարձել: INTERFAX-ի փոխանցմամբ «Wall Street Journal» - ին տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռեն Չժենֆեին:
Ընկերությունը վերսկսել էր իր գործունեության մի մասը դեռ փետրվարի 3-ին, երբ Չինաստանի կառավարությունը թույլ տվեց ամենակարևոր ոլորտներում արտադրությունը սկսել՝ չնայած գործում էր աշխատանքը դադարեցնելու ընդհանուր հրամանը:
«Ընկերությունը կորոնավիրուսի պատճառով իջեցրեց ընթացիկ տարվա համար իր ֆինանսական թիրախները, մինչև հաջորդ ամիս որևէ կանխատեսում չի անի»,- ասել է Ռեն Չժենֆեին: Նրա խոսքով ՝ Չինաստանից դուրս Huawei- ի սմարթֆոնների վաճառքը նվազում է, բայց այս անկումը փոխհատուցվում է Չինաստանում նրանց մեծ պահանջարկով: Այս տարի ընկերությունն ամսական վաճառում է 22 միլիոն սմարթֆոն՝ որը ավել է, քան մեկ տարի առաջ:
Huawei- ի ղեկավարը համոզված է, որ նա կկարողանա հասնել 2020 թվականի ֆինանսական թիրախներին, չնայած ԱՄՆ-ի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումներին, ինչպես նաև գլոբալ տնտեսական ճգնաժամին:
Այս տարի ընկերությունը պլանավորում է ավելացնել իր հետազոտությունների և զարգացման (R&D) բյուջեն՝ 5,8 միլիարդ դոլարից հասցնելով ավելի քան 20 միլիարդ դոլար, ասել է է Ռեն Չժենֆեին: Այս ռեսուրսները կօգնեն Huawei- ին նվազեցնել իր կախվածությունը ԱՄՆ տեխնոլոգիաներից, որից օգտվելը արգելափակվել է ԱՄՆ իշխանությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան