Իրանը և ևս 7 երկիր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից խնդրում են պատժամիջոցների վերացման կոչ անել
ՄԱԿ-ում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մշտական առաքելությունները նամակ են ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին՝ խնդրելով պահանջել միակողմանի պատժամիջոցների լիակատար և անհապաղ վերացում, ինչը թույլ չի տալիս երկրներին` պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
«Այսօր մենք ունենք ընդհանուր թշնամի. COVID-19: Եվ, ինչպես դուք եք նշում, ժամանակն է «պատրաստվելու, արագացնելու ու ակտիվանալու»: Մեր կառավարություններն ունեն քաղաքական ու բարոյական կամք՝ առաջ շարժվել այս ուղղությամբ»,-ասվում է նամակում։
Նամակի հեղինակները «ստիպված են ընդունել, որ սա դժվար, եթե ոչ անհնարին գործ է այն երկրների համար, որոնք այժմ բախվում են միակողմանի հարկադրանքի միջոցների, որոնք անօրինական են և ակնհայտորեն խախտում են միջազգային օրենսդրությունը և ՄԱԿ-ի կանոնադրությունը»:
«Ելնելով վերը նշվածից ՝ մենք հարգալից կերպով հորդորում ենք Ձեզ պահանջել տնտեսական ճնշման այդպիսի ապօրինի հարկադրանքի և անխոհեմ միջոցների լիարժեք և անհապաղ հանում… որպեսզի ապահովվի միջազգային հանրության բոլոր անդամների համակողմանի և արդյունավետ արձագանքը կորոնավիրուսին», - ասվում է փաստաթղթում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան