Լիտվայում ՆԱՏՕ-ի տասնյակ զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով. Lenta.ru
Լիտվայում ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի երկու տասնյակ զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով, փոխանցում է lenta.ru-ն։
Հիվանդների մեծամասնության քաղաքացիությունն անհայտ է: Հաղորդվում է, որ վարակվածներից երկուսը հոլանդացի են, և նրանք տեղափոխվում են Նիդեռլանդներ:
Վիրուսի տարածումը դադարեցնելու համար վարժանքներն իրականացվում են միայն գումարտակի ներսում, այլ ստորաբաժանումների հետ համատեղ գործողությունները սահմանափակ են:
ՆԱՏՕ-ի ուժային գումարտակները տեղակայվել են Լիտվայում 2017 թվականին։
Վերջին տվյալներով Լիտվայում գրանցվել է կորոնավիրուսի 290 հաստատված դեպք։