Փաշինյանը՝ միջազգային վարկանիշերում Հայաստանի զբաղեցրած դիրքերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց «Հայաստանի արձանագրած երկու կարևոր հաջողությունը»։
Նրա ներկայացմամբ, Համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցում արձանագրվել է, որ չնայած աշխարհում ավտորիտարիմզի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019 թվականին։
Ն.Փաշինյանն ասաց, որ հաջորդ զեկույցը Տնտեսական ազատության ցուցիչն է 2020 թվականի, ըստ որի այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչում փոխել է իր կարգավիճակը. «Եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը գնահատվել է հիմնականում ազատ։ Հայաստանը 34 տեղն է զբաղեցնում, նախկինում 47-րդն էր»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում