Սև ծովի վրա անհետացել է Су-27 կործանիչը
«Նախնական տվյալներով ՝ Սու -27 կործանիչն աղետի է ենթարկվել Սև ծովում: Կազմակերպվել է օդաչուի որոնման գործողություն»,- ըստ INTERFAX –ի հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:
Սու -27 կործանիչից ստացվող ազդանշանները օբյեկտիվ կառավարման կետի էկրաններից անհետացել են չորեքշաբթի ժամը 20: 10-ի սահմաններում Սև ծովում :
«Օդանավը պլանային թռիչք էր իրականացնում»,- հայտնել են զինվորականները:
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ժամը 20:11-ին արձանագրվել է ռադիոընդունիչի արտակարգ իրավիճակի ազդանշան:
« Օդաչուի որոնման և փրկության համար ռադիոմայակի շահագործման տարածքում օդ են բարձրացվել Հարավային ռազմական շրջանի որոնողափրկարարական ծառայության ուժերը ու միջոցները՝ Ան -26 ինքնաթիռը և Մի -8 ուղղաթիռը», - ասվում է զեկույցում:
«Սևծովյան նավատորմի մի նավ և դեպքի վայրի անմիջական հարևանությամբ եղած քաղաքացիական նավերը նույնպես ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքների մեջ»,- հայտնում են զինվորականները: