ԱՀԿ-ն ներկայացրել է 6 հիմնական գործողությունները՝ համաճարակը վերահսկելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախօրեին ԱՀԿ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ աշխարհում ավելի քան 16,000 մարդ մահացել է COVID-19 կորոնավիրուսային պանդեմիկայից: Այս մասին գրում է Euronews-ը։
Զգուշացնելով, որ հետևելու է դեռևս շատ ավելին, Գեբրիեսուսը հավելել է, որ թե աշխարհը որքան մարդ կկորցնի՝ «որոշվելու է այժմ կայացրած որոշումներով»:
Նա կոչ է արել բոլոր երկրներին իրականացնել 6 «հիմնական գործողություններ» ՝ վիրուսի տարածումը վերահսկելու և ճնշելու համար։
Առաջին, ընդլայնել, վերապատրաստել ու տեղակայել առողջապահության և հանրային առողջապահության աշխատուժը։
Երկրորդ, ներդնել համակարգ՝ համայնքային մակարդակում յուրաքանչյուր կասկածելի դեպք գտնելու համար։
Երրորդ, մեծացնել թեստավորման արտադրությունը, կարողությունը և առկայությունը։
Չորրորդ, նույնականացնել, հարմարեցնել և վերազինել այն հարմարությունները, որոնք պետք է օգտագործվեն հիվանդներին բուժելու և մեկուսացնելու համար։
Հինգերորդ, մշակել հստակ պլան և գործընթաց՝ շփումները կարանտինացնելու համար;
Վեցերորդ, կենտրոնացնել ամբողջ կառավարությունը COVID-19-ը ճնշելու և վերահսկելու վրա:
«Սրանք լավագույն միջոցներն են COVID-19-ը ճնշելու և տարածումը կանխարգելելու համար։ Մենք նախկինում հաղթահարել ենք բազմաթիվ համաճարակներ ու ճգնաժամեր, այս մեկը նույնպես կհաղթահարենք: Հարցն այն է, թե ինչքան մեծ գին կվճարենք», - ասել է Գեբրիեսուսը:
Նա ավելացրել է, որ ԱՀԿ-ն «հատկապես անհանգստացած է խոցելի երկրներով», որտեղ վարակը լրացուցիչ «սուր հումանիտար ճգնաժամ» կլինի: ԱՀԿ-ն, ՄԱԿ-ի և Յունիսեֆի հետ միասին, կմեկնարկի «գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագիր»՝ այս երկրներին աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին