Որոշ փոփոխություններ կան, որոնք ավելի բնորոշ են կորոնավիրուսի ընթացքին
«Պետք է հասկանանք, որ ինչ-որ կա այս հիվանդության հետ, բոլոր տվյալները նախնական են, ամեն ինչ կհստակեցվի ամիսներ անց»,- ավելի վաղ Panorama.am-ի հետ զրուցում ասել էր վարակաբան, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ինֆեկցիոն հիվանդությունների գծով Նարինա Սարգսյանցը, երբ հետաքրքվել էինք՝ լեզվի քորը, աչքերի բորբոքվածությունը կարո՞ղ է կորոնավիրուսի ազդեցություն լինել։
Այս հիվանդության հետ կապված, իրոք, քաղաքացիներին տարբեր հարցեր է հետաքրքրում, նրանք փորձում են շատ հաճախ դրանց պատասխանները փնտրել ու գտնել արտասահմանյան աղբյուրներում, մինչդեռ պատկան մարմինները մշտապես ընդգծում են, որ պետք է հետևել միայն այնպիսի պետական, միջազգային կառույցների տվյալներին, որոնք զբաղում են վարակի կանխարգելմամբ։
Այսօր մենք կրկին դիմեցիքն Նարինա Սարգսյանցին՝ փորձելով հասկանալ, արդյոք տարբերություն կա, թե վիրուսը «առաջին ձեռք» է, թե, ասենք, երրորդ փոխանցում է։
Panorama.am-Կապ ունի՞, թե կորոնավիրուսը «որերորդ ձեռք է փոխանցվել», արդյո՞ք վիրուսի վարքը դրանից փոխվում է, թե՞ հիվանդության ինտենսիվությունը ու զարգացումն անհատական է։
Ն.Սարգսյանց -Կապ չունի, ամեն մարդու մոտ անհատական է։
Panorama.am-Արդյո՞ք կորոնավիրուսով առաջացած թոքաբորբն այլ անվանում չի պահանջում, նույն ախտանիշնե՞րն են։
Ն.Սարգսյանց-Գանգատները ստանդատ են՝ բարձր ջերմություն, հազ, տվյալ դեպքում ավել բնորոշ է չոր հազը, չնայած պարտադիր ախտանիշ չէ, որ լինի հենց չոր, հնարավոր է խորխի առկայություն։ Մնացածն արդեն ռենտգեն պատկեր։ Այնպես չէ, որ կորոնավիրուսային թոքաբորոբը կլինիկորեն ինչ -որ յուրահատկություններ ունի, մնացածն բաներն արդեն ռենտգեն պատկերով, արյան ընդհանուր անալիզով, որոշ փոփոխություններ կան, որոնք ավելի բնորոշ են կորոնավիրուսի ընթացքին։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսին պիտի հաղթեն ոչ թե միայն բժիշկները, այլ` մեզնից յուրաքանչյուրը
- 26.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 290 հաստատված դեպք կա
- Կորոնավիրուսը և մարդու օրգանիզմը՝ բացատրական հոլովակ
- Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երկու մարդ
- Մոսկվայում հաստատվել է տանը COVID-19- ի բուժման ալգորիթմը
- Մասնագետները նշել են նոր կորոնավիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը
- Վարակաբանը՝ կորոնավիրուսի հետ կապված կարևոր հարցերի մասին
- Բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին