Բալասանյանն արցախցիների ներողամտությունն է խնդրել բոլոր համայնքներ չայցելելու համար
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը դիմել է արցախցիներին.
«Հարգելի արցախցիներ
Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, ես չեղարկեցի զանգվածային հանդիպումները, անձամբ չայցելեցի բոլոր համայնքները:
Ինձ համար կարևորը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն են:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես պատրաստ եմ ամեն օր, ժամը 10:00-12:00, մեր կենտրոնական նախընտրական շտաբում անհատական հանդիպումներ կազմակերպել ձեզ հետ, քննարկել առկա խնդիրները և պատասխանել բոլոր հուզող հարցերին:
Ձեր հարցերը կարող եք նաև ուղղել ֆեյսբուքյան մեր էջին կամ զանգահարել Թեժ գիծ՝ 047 20 45 00 հեռախոսահամարին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին