Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանա
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուների գործով դատական նիստն այսօր չի կայանա։ Հիշեցնենք, որ նիստը նշանակված էր ժամը 15։30-ին։
«Մեր միջնորդությունը բավարարվել է, նիստը հետաձգվել է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
Թե երբ տեղի կունենա հաջորդ նիստը, առայժմ նրան էլ հայտնի չէ, իմանալուն պես լրացուցիչ կտեղեկացնի։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին, պայմանավորված Հայաստանում առաջացած համաճարակային իրավիճակով, Մակինյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
«Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ, անտրամաբանական, մի մասն էլ անթույլատրելի»,-նշում են Սերժ Սարգսյանի պաշտպանները։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի պաշտպանն առաջարկել է նիստը հետաձգել
- Սերժ Սարգսյանի պաշտպան. Դատարանում անակնկալներ կլինեն
- Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան