Տնտեսություն 18:27 26/03/2020 Հայաստան

Գիտնական. Արտակարգ դրության ռեժիմից պետք է դուրս գանք յուրաքանչյուր ոլորտի խնդիրների լուծման պատրաստի փաթեթներով

«Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցնելու է սննդի մատակարարման շղթայի կառուցվածքի փոփոխության, դա էլ իր հերթին բերելու է արժեշղթաների փոփոխության»,- Panorama.am-ի հետ զրույցում իր կանխատեսումներն ու ագրոպարենային ոլորտի հնարավոր զարգացումները ներկայացրեց Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր, պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը։

Ըստ նրա, դա նշանակում է, որ պետությունը պետք է վերանայի իր ագրարային քաղաքականությունը՝ ելնելով այդ փոփոխություններից։

Գիտնականն ընդգծում է, այն երկրները, որոնք իրականացրել են հետազոտություններ, եկել են համոզման, երբ մարդիկ տանն են, էականորեն փոխվում են նրանց սննդային սովորույթները։  Օրինակ, այսօր հայաստանյան խանութներում դժվար է գտնել իմբիր, կամ եթե կա էլ այն թանկ է, մինչդեռ սովորական օրերին քչերն էին հետաքրքրված կոճապղպեղով։

«Ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում կենդանական ծագման մթերքների՝ մասնավորապես մսի ու մսամթերքի սպառման վրա»,- ասում է նա։

Համավարակն իր առաջին ազդեցությունն է թողել տուրիզմի ոլորտի վրա, դատարկ են հյուրանոցները, ռեստորանները, հանրային սննդի կետերը, որոնք խոզի մսի հիմնական գնորդներն էին։

«Քանի որ մեր կենտրոնն ուսումնասիրում է մարդկանց սննդային սովորույթներն ու սննդի սպառման առանձնահատկությունները Հայաստանում, շատ լավ գիտենք, թե ինչ են մարդիկ ուտում տանը, և ինչ են ուտում հանրային սննդի կետերում։  Ռեստորաններում, սննդի կետերում մարդիկ ավելի հաճախ ուտում են խորոված, իքիբիր, բրդուճներ, շաուրմա և այլն։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ խոզի միսն ավելի շատ սպառում ունի հենց այդ օբյեկտներում»,- խոզաբուծության ոլորտում առաջացած խնդրի ու վարակի կապը բացատրում է Պիպոյանը։

Միաժամանակ, խոզի մսով ուտեստները տանը պատրաստվող ուտելիքների կատեգորիային չեն պատկանում, ազգային ճաշատեսակների, սոուսների ու ապուրների ճնշող մեծամասնությունը տավարի կամ հավի մսով է։ Հետևաբար, սննդի շղթայի մեջ խոզի մսի հիմնական սպառում ապահովող կետը՝ հանրային սննդի կետերը, դուրս են եկել։

«Հիմա պետք է մտածել, թե ո՞րն է ալտերնատիվը խոզաբուծության ոլորտը Հայաստանում փրկելու համար։ Ի դեպ, այդ ոլորտը միայն Հայաստանի դեպքում չէ, որ խնդիր է։ Պետք է հիշեցնեմ, որ խոզի միսն օգտագործվում է մսամթերքի՝ պանչետաների, պրոշուտոների արտադրության համար։  Ահա այստեղ մենք պետք է արագ հասկանանք, թե որ արտադրության մեջ պետք է օգտագործենք խոզի միսն ու որ շուկան ունի զարգացնելու պոտենցիալ»,-նշեց նա։

Հենց այս պահից սկսած միս արտադրողները պետք է սկսեն հանդիպումներ, քննարկումներ վերամշակողների հետ, քանի որ խոզապահները չեն կարող երկար այդ գլխաքանակը պահել, ինչքան ուշ սպանդ իրականացնեն, այնքան մեծ վնասներ են կրելու։

«Համեմատության համար հիշենք, որ անցած տարի ռեստորաններում տեղ ամրագրել գրեթե հնարավոր չէր, զբոսաշրջիկներ շատ կային, սպառումը ,եծ էր։ Հիմա նրանք չկան, այդ սպառման ենթակա մթերքը մնում է։ Ագրարային քաղաքականությունը շատ բարդ պատճառահետևանքային կապերով միմյանց հետ փոխկապակցված ոլորտ է»,-ասում է  նա։

Բացի այդ, ստեղծված իրավիճակում շատ մարդկանց եկամուտները նվազում են, անորոշ իրավիճակներում էլ մարդիկ գնում են խնայողությունների։ Սա էլ իր հերթին բերում է մսամթերքի սպառման նվազման, քանի որ մարդիկ սկսում են նախընտրել հատիկեղենը՝ որպես սնունդ։

Գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ տուժողներից են ծաղիկի  ջերմոցների, ջերմատների տերերը։ Գրեթե բոլոր միջոցառումները հետաձգված են, մեծ շրջանակով չեն նշվում ծննդյան ու այլ արարողություններ, ինչի հետևանքով գրեթե ոչ ոք ծաղիկ չի գնում։ Շուտով եկամուտ ստանալու ակնկալիքով վարկեր վերցրած տնտեսվարողները դժվար կացության մեջ են հայտնվելու։

«Հիմա կառավարությունը ոլորտ առ ոլորտ պետք է հասկանա, թե ինչ թիրախներ են առաջացել, ինչ խոցելի հանգամանքներ են ի հայտ եկել։ Տեղյակ չեմ, որ կառավարությունը հիմա նման գնահատում իրականացնում է, գուցե անում են, չեն ուզում հրապարակել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի ագրարային քաղաքականության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարությունը հանդես գա ողջ պոտենցիալը, այդ թվում գիտական, մոբիլիզացնելու հայտարարությամբ։ Պետք է գնահատումներ արվեն, ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնց կազմում կլինեն արժեշղթայի, գյուղատնտեսության, սննդի սպառման առանձնահատկություններին տեղյակ մասնագետները, պետք է խելք խելքի տան, որ լուծումներ գտնեն»,- լուծման ուղղված քայլերն է թվարկում նա։

Պարենային իրավունքի մասնագետը շատ կարևոր է համարում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի, Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրների համար կմշակի իրավական ակտեր, որպեսզի նրանք չունենան վերաարտահանման թույլտվություն, միայն անդամ երկրները կարողանան օգտվել ՌԴ-ում արտադրվող պարենային մթերքներից։

«Քանի որ որոշ ապրանքների մասով մենք ունենք պարենային ինքնաբավության խնդիր, այս հայտարարությունը մեզ համար փրկություն էր, իսկապես ճակատագրական։ Մարդիկ դոշ էին ծեծում, պնդում, որ ԵԱՏՄ մտնել պետք չէր, հիմա պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ։ Մենք հացակեր ժողովուրդ ենք, բայց ցորեն չունենք, բացի այդ կարանտինային իրավիճակում մարդիկ անցնում են հատիկեղենի, ալրային հենքով մթերքի մեծ սպառման»,- ասաց սննդագետը։

Պիպոյանն ընդգծում է, որ կորոնավիրուսի դասերը շատ են ու մեծ, կոնկերտ այս ոլորտը շատ զգայուն է ու խոցելի, որի հիմքում պետք է լինեն գիտահեն հետազոտություններն ու ուսումնասիրությունները։ Դասերից մեկն էլ այն է, որ օր առաջ Հայաստանում պետք է սկսել սերմնաբուծության զարգացման ծրագիր։

«Մենք ի վերջո երկիր ենք, չի կարելի հույսը դնել Աստծո, ԵԱՏՄ-ի վրա։ Պարենային ապահովության խնդիրը պետք է լուծվի, մարդիկ պետք է հասկանան, որ ներմուծումները կարող են նման վտանգի առաջ մեզ կանգնեցնել։ Ագրարային քաղաքականության մարմինները շատ արագ ռեժիմով պետք է ձևավորեն աշխատանքային խմբեր տարբեր ոլորտների համար, նրանց մշակած փաթեթները պետք է լինեն առարկայական ու գնահատումների հիման վրա, որպեսզի ավելի մեծ արդյունավետություն ունենան։ Ապրիլի 14-ին այդ փաթեթը պետք է պատրաստ լինի, այսինքն՝ մենք արտակարգ դրության ռեժիմից պետք է դուրս գանք պատրաստի փաթեթով, այլ պարագայում հետագա քայլերն անկանխատեսելի կլինեն»,- զգուշացնում նա՝ ընդգծելով, որ պետությունն այսօր պետք է երաշխավոր կանգնի գյուղացուն ու հանկարծ սխալ չուղղորդի, այլապես դա կարող է ճակատագրական լինել։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}