«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Covid19-ի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելուն
«Բարսելոնայի» խաղացողները կողմ չեն կորոնավիրուսային համաճարակի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելու առաջարկին։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Հրապարակման համաձայն, կատալոնացիների ղեկավարությունը ֆուտբոլիստներին առաջարկել է իջեցնել աշխատավարձը՝ Իսպանիայի առաջնության դադարի և ակումբաի վաստակած գումարի նվազման պատճառով:
Ակումբը նաև անհանգստություն է հայտնել կորոնավիրուսի պատճառով ճգնաժամային իրավիճակում հայտնվելու հետ կապված։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ֆուտբոլիստներից ոմանք մերժել են առաջարկը:
Նշվում է, որ օրեր առաջ ակումբը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով միլիարդավոր եվրոների կորուստ է ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը
- «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան