Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ տեստը բացասական է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի կրկնակի տեստ է հանձնել, որը եղել է բացասական։ rbc.ru-ն, հղում անելով Reuters-ին, գրում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը։
Նա նշել է, որ Մերկելը հաջորդ շաբաթվա սկզբին երրորդ տեստը կհանձնի։
«Կանցլերը կարանտինի ժամանակ շարունակում է աշխատել տնից»,- ասել է Զայբերգը։
Նախորդ շաբաթ կանցլերը պատվաստվել էր մանրէային թոքաբորբի դեմ, այնուհետև պարզվել էր, որ բժիշը վարակված է եղել կորոնավիրուսով։ Կիրակի օրանից Մերկելը գտնվում է տնային կարատինում։ Երկուշաբթի նա COVID-19-ի թեստ է հանձնել, այն եղել է բացասական։
Մերկելի առաջին տեստը նույնպես բացասական է եղել։ Զայնբերգն ասել էր, որ կանցլերն իրեն լավ է զգում և հետևում է վարակաբանների խորհուրդներին։
Հարակից հրապարակումներ`
- Անգելա Մերկելի վիճակի մասին
- Մերկելը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինում է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա