Արմեն Մուրադյանն առաջարկել է ուսման վարձից ազատել ու խրախուսել «Նորք»-ում կամավոր աշխատող ութ խիզախ օրդիանատորներին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն առաջարկել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կամավոր աշխատող 4 կլինիկական օրդինատորների ազատել ուսման վարձի վճարումից, իսկ մյուս 4 օրդինատորներին, ովքեր սովորում են անվճար համակարգում, խրախուսել:
Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրինակելի կեցվածքը խրախուսելի է !!!
Այսօր միջնորդագիր եմ ուղարկել
Գիտխորհրդին առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորներ՝
• Լենա Նազարյանին,
• Մովսես Գևորգյանին,
• Կլեմենտ Պետանյանին,
• Մարիամ Հակոբյանին:
Իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները՝
• Լևոն Յավրյանը,
• Կառլեն Սարգսյանը,
• Արմինե Մարգարյանը,
• Էլմիրա Իսախանյանը,
ովքեր սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից:
Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում:
Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում... Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։
Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու ...»։
Այսօր առավոտյան Բժշկական համալսարանի ուսանողների հետ լուսանկար է հրապարակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը.
«Առավոտից երեկո նրանք առանց զլանալու ջերմաչափում են անում, որ վիրուսը նախարարության շենք չներթափանցի:
Նրանք Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ են: Ապրե՛ք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան