Արսեն Թորոսյան. Չենք կարող թույլ տալ՝ որևէ բուժհաստատություն փակվի
«Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման մասին խոսելիս անպայման պետք է հիշենք առողջապահությունը, որովհետև ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է, թե ընթացիկ հարցերը լուծելու, թե կապիտալ զարգանալու տեսակետից»,-կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նկատեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում անդրադարձավ հիվանդանոցային հզորություններին։
«Մենք մեր կանախատեսումները պետք է անենք այնպես, որ հնարավոր է, հիվանդանոցային հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք, պետք է հիշել նաև ընթացիկ խնդիրների մասին, քանի որ վիրահատությունների, այցերի կրճատման հետևանքով ոլորտը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու, և մենք չենք կարող թույլ տալ, որ դրանց պատճառով որևէ բուհաստատություն, հատկապես խոշոր ու հարց լուծող, կանգնի սնանկացման կամ փակման խնդրի առաջ»,-ասաց նախարարը։
Ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասաց, տնտեսական ոլորտի ծրագրերի փաթեթում ներառված առաջարկներից կարող են օգտվել առողջապահական հիմնարկները, քանի որ որևէ սահմնափակում չկա։
Ավելի մեծ հեռանկարում Փաշինյանի խոսքով, պետք է վերանայել ոլորտի զարգացման հայեցակարգը, իսկ մինչ այդ այս պահին աշխատում են բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։
«Ենթադրում ենք, որ ծախսերի ու եկամուտների մասով փոփոխություններ պետք է լինեն, ֆինանսների նախարարությունը դեռ տասն օր առաջ սկսել է այդ ուղղությամբ աշխատել»,-ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կորոնավիրուսի տարածման սեցենարը մեզ մոտ լավագույնին մոտ է
- Կառավարությունը մտադիր է կորոնավիրուսով հիվանդ, բայց գանգատ չունեցող քաղաքացիներին տեղափոխել հյուրանոցներ
- Փաշինյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան