Բաշկիրիայի ղեկավարը կորոնավիրուսի թեստ է անցել
Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտարարել է, որ անցնելու է կորոնավիրուսի թեստ։ Երկրի ղեկավարն առաջարկել է, որ տարածաշրջանային կառավարության բոլոր անդամները հետևեն իր օրինակին, փոխանցում է ria.ru-ն։
«Ես առաջարկում եմ, որ բոլոր անդամները անցնեն կորոնավիրուսային թեստը։ Ես առաջինն եմ, որ կանցնեմ այս թեստը», - ասել է Խաբիրովը տարածաշրջանային կառավարության նիստի ընթացքում։
Բաշկիրիայում այս պահին կա կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, վարակվածներից մեկն անչափահաս է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում արդեն վարակվել է ավելի քան 414 հազար մարդ, մահացել է 18 հազարից ավելի քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Ութ երկրներ ՄԱԿ-ին կոչ են արել վերացնել պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին
- Մեզ պետք է «պատերազմական տնտեսություն»՝ կորոնավիրուսի ճգնաժամի լուծման համար․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան