Թուրքիայում հետաձգվել կամ չեղարկվել է 110 ցուցահանդես-տոնավաճառ, որոնցից 25-ը՝ միջազգային
2020 թվականի տարեսկզբից ողջ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պատճառով հազարավոր միջազգային ցուցահանդես-տոնավաճառներ հետաձգվել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Թուրքիայում վերջին ամիսներին նույն պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 110 ցուցահանդես - տոնավաճառ, որոնցից 25-ը՝ միջազգային։
Նշենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը մարտի 12-ին որոշում էր կայացրել հետաձգել մինչև մայիսի 1-ը նախատեսված տեղական և միջազգային նշանակության բոլոր նմանատիպ միջոցառումները։
Ոլորտի թուրք մասնագետների հաշվարկների համաձայն՝ մինչ օրս հետաձգված միջոցառումների պատճառով թուրքական ընկերությունները շուրջ 200 մլն դոլարի վնաս է կրել։