Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս և թոքաբորբ է ախտորոշվել․ Lenta.ru
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որն առաջացրել է թոքաբորբ։ Այս մասին գրում է Lenta․ru-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ երգչի վիճակը գնահատվում է ծանր։
Lenta-ի հաղորդմամբ, Լեշչենկոյի մոտ կորոնավիրուսի մասին տեղեկությունը տարածվել էր նախօրեին, սակայն կատակերգու Վլադիմիր Վինոկուրն այն անվանել էր «հիմարություն», ասելով, որ զրուցել է երգչի կնոջ հետ, որը Լեշչենկոյի հետ հոսպիտալացվել է։ Ըստ Վինոկուրի, երգիչը բուժվում է երկկողմանի թոքաբորբից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան