Կառավարությունից վստահեցնում են. ՔԿՀ-ներում իրավիճակը վերահսկելի է
ԱՆ քրեակատարողական հիմնարկկներում կորոնավիրուսի ներթափանցման, տարածման կանխման միջոցառումների, հետազոտության ենթարկված դատապարտյալներ թվի ու դրանց արդյունքների մասին մարտի 24-ին Panorama.am-ը գրավոր հարցեր էր ուղղել պարետատանը։
Դրանց պատասխանել են այսօր՝ չհստակեցնելով, թե քանի՞ աշխատակից, դատապարտյալ ու կալանավոր է ենթարկվել հետազոտության։ Նշվում է՝ վիճակը վերահսկելի է, կորոնավիրուսով հիվանդներ չկան։
Հարց-Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում ՔԿՀ-ներում՝ կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու համար։
Պատասխան- Քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։
Մասնավորապես, ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։
Վերջիններիս, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր վիրուսի ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։Բացի այդ, համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել և դրանց հիման վրա խիստ հսկողություն է սահմանվել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների այցելությունների նկատմամբ։
Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արգելվեն են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի: Արգելվել են նաև հանձնուքների, փաթեթների հանձնումը դատապարտյալ և կալանավորված անձանց: Բացի այդ, արգելվել է կրոնական ծիսական միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք հիմնականում բազմամարդ են լինում և կարող է վարակի թափանցման, տարածման աղբյուր հանդիսանալ:
Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։
Հարց- Այսօրվա՝ մարտի 24-ի դրությամբ ՀՀ քրեակատարողական համակարգում քանի՞ ծառայող, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ և կալանավորված անձ են հանձնել կոռոնավիրուսի թեսթ և ինչ արդյունքներ են գրանցվել։
Պատասխան- ՔԿՀ-ներում հակահամաճարակային վիճակը լիովին վերահսկելի է։ ՔԿՀ-ներում պահվող անձանց և աշխատակիցների շրջանում ըստ անհրաժեշտության անցկացված բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ-ներում իրականացվել են կորոնավիրուսի ախտորոշման տեստավորումներ
- ՔԿՀ-ներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է
- Բոլոր ՔԿՀ-ներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին