Կառավարությունը մտադիր է կորոնավիրուսով հիվանդ, բայց գանգատ չունեցող քաղաքացիներին տեղափոխել հյուրանոցներ
Կառավարության ընթացող նիստում վարչապետն Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս պահին ընթացիկ խնդիր ունեն կապված հիվանդանոցային հզորությունների արդյունավետ կառավարման հետ։
«Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում։ Թեթև դեպքեր են, ախտորոշված է կորոնավիրուս, բայց նրանք բուժում չեն ստանում, հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացի չէ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ նրանք կազմում են հիվանդանոցներում գտնվողների մեծամասնությունը։
Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պարետ Տիգրան Ավինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որոշել են նման պացիենտներին տեղափոխել հյուրանոցներ՝ ապահովելով սնունդն ու հոգալ այլ կարիքներ։
«Պետք է շարունակենք այս քաղաքականությունը, բանակցենք հյուրանոցների հետ, սա փոխշահավետ է, քանի որ այսօր հյուրան ոցները դատարկ են»,-նշեց նա՝ չբացառելով, որ տնտեսվարողները բարդույթներ կունենան, կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության վերաբերյալ։
Այս առումով էլ Փաշինյանը հիշեցրեց, որ հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները, հիմա էլ կարող են դեպքեր լինել, երբ ինչ-որ հիվանդություն ունեցող մարդիկ բնակվել են կամ բնակվում են հյուրանոցների սենյակներում։
«Կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բնակվելուց հետո ոչ մի վատ բան չի պատահի, առավել ևս, եթե հետո ախտահանվեն սենյակները»,-ասաց նա։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, իրենց կողմից հստակ ցուցումներ կտրվեն։
«Հենց հիմա արվում է այդ ամենը մեր այն յոթ մեկուսացման վայրերում, որոնք օգտագործվում են։ Եթե մենք մեկուսացների մեջ ունենում ենք դրական պատասխանոց մարդ, ապա սենյակն ամբողջությամբ ախտահանվում է։ Մեկուսացվողների հաջորդ խմբից մարդիկ մեկուսացվում են նույն սենյակում»,-մանրամասնեց Թորոսյանը։
Նրա կարծիքով, Փաշինյանի առաջարկը շատ տեղին է, օրինակ Իսրայելում էլ հազար պացիենտ գտնվում է հյուրանոցներում։
«Չեմ կարծում, որևէ բրենդի, մրցունակության հարց կարող է առաջանալ՝ հաշվի առնելով տուրիզմի ոլորտում առկա իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայ
- 26.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 290 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին