Կորոնավիրուսին պիտի հաղթեն ոչ թե միայն բժիշկները, այլ` մեզնից յուրաքանչյուրը
Նյու Յորքը, որը միշտ հայտնի է եղել որպես երբեք չքնող քաղաք, այսօր մտել է արջի քուն: Փակ են ոչ սննդամթերք ու դեղորայք վաճառող բոլոր խանութները, արգելված են բոլոր տեսակի հավաքները:
ԱՄՆ-ի առողջապահական կազմակերպությունները տանը մնալու հորդորով համատեղ կոչ են հղում ժողովրդին: Ինչպես նամակի մեջ է ասված, առայժմ դա է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցը:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Քլիվլենդի կլինիկայի բժիշկներից Դեն Ալլանն ասում է․ «Մանրէներն այսօր ամենուր են, ու եթե մոռանաք լվանալ ձեռքերն ուտելուց և դեմքին ձեռք տալուց առաջ, հավանականությունը շատ մեծ է, որ վարակվեք նաև դուք»:
Կորոնավիրուսն օդում կարող է մնալ մինչև երեք ժամ, առարկաների վրա` մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այսինքն` այն կարող է լինել վերելակների կոճակների վրա, դռների բռնակների, խանութների փեղկերի, ու դրա արդյունքում` նաև յուրաքանչյուրիս հեռախոսների վրա:
Բժիշկ Ալանի խոսքերով, այն ինչին հնարավոր է դիպչել, կարող է լինել վարակված:
«Եվ առաջին հերթին վարակն անցնում է ձեռքերից: Լվացեք ձեր ձեռքերը պարբերաբար ու աշխատեք հրաժարվել ամեն առիթով ձեռքերը դեպի դեմքը տանելու սովորությունից»,-ասում է բժիշկ Ալանը:
Հազալիս հարկավոր է բերանը փակել արմունկով, ավելի լավ է`թղթե թաշկինավով ու այն կիրառել միայն մեկ անգամ:
Այս հիվանդությունն այսօր ամենաքիչը տարածվում է հիվանդանոցներում, որտեղ ապահովում են սատինարական ավելի խիստ միջոցներ: Իսկ անհատ անձինք միշտ պիտի հիշեն, որ վարակը կարող է լինել իրենց համակարգիչների ստեղների, հեռախոսների, ավտոմեքենայի բանալու, խանութից գնված ապրանքերի վրա:
Լվացեք ձեռքերը պարբերաբար, հրաժարվեք քթին ու բերանին հպվելու սովորությունից: Այնպես որ, հիմա պայքարը կորանավիրուսի դեմ պիտի տանեն ոչ այնքան բժիշկները, որքան յուրաքանչյուր ոք` առանձին-առանձին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին