ՌԴ-ն դադարեցնում է ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությանը 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ ռուսների տարհանման համար նախատեսված թռիչքների, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մարտի 27-ից դադարեցնել բոլոր կանոնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ դեպքերի, երբ անհրժեշտ է ՌԴ քաղաքացիներին օտարերկրյա պետություններից տարհանել։ Չվերթներ կիրականացվեն նաև կառավաության որոշումների դեպքում, եթե դրանց անհրժեշտությունը լինի»,- ասված է հրամանում։
ՌԴ տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունները կստեղծեն պլան ՝ քաղաքացիներին արտասահմանից տարհանելու համար։ ՌԴ քաղաքացիների տեղափոխումը կիրականացվի պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռներով։
Կառավարությունը տրանսպորտի նախարարությանը և դաշնային օդային տրանսպորտի գործակալությանը հանձնարարել է մարտի 26-ից օդանավակայաններում կազմակերպել ՌԴ ժամանող քաղաքացիների հետազոտություն, եթե նրանք գալիս են երկրներից, որտեղ գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպք։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ից թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից
- ՌԴ հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա