Փաշինյան. Կորոնավիրուսի տարածման սեցենարը մեզ մոտ լավագույնին մոտ է
«Առողջապահության նախարարն այսօր ներկայացրել է հիվանդության տարածման վերաբերյալ վերլուծություններ։ Կարող ենք ասել, որ տարածումը մեզ մոտ վատագույն սցենարով չի տեղի ունենում»,-կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, հակառակը, տեղի է ունենում աշխարհի լավագույն սցենարներին մոտ եղանակով։
«Իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տալ։ Այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Փառք աստծո, այս պահին մեզ մոտ երկրաչափական պրոգրեսիա չկա, կա որոշակի աճ, բայց այս իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար պետք է, որ մեկ շաբաթ խստագույն ռեժիմը պահպանենք»,-ասաց նա։
Պարետ Տիգրան Ավինյանն ասաց, Երևանում խստագույն սահմանափակումների արդյունքում երեկվա տվյալներով հասարակական տրանսպորտի տարբեր միջոցներով ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է՝ 550 հազարից հասնելով 18 հազարի։ Նա հույս հայտնեց, որ մարզերում նույն պատկերն է, ու քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում իրավիճակին։
«Իհարկե, եղել են խախտումներ ազատ տեղաշարժի սահմանափակումներ, ոստիկանությունը 158 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտման։ Պետք է ևս մեկ անգամ խնդրեմ քաղաքացիներին խստորեն հետևել սահմանափակումներին, քանի որ դրանք արված են միայն առողջապահական նկատառումներով, վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,-հաղորդեց պարետը։
Ավինյանը նաև նշեց, որ այս ժամանակահատվածն օգտագործում են տեխնոլոգիապես վերազինվելու, կանխարգելիչ մեխանիզմները բարելավելու համար։
«Հույս ունեմ, եթե այս տեմպերը պահպանվեն, մենք յոթօրյա ժամկետը կփորձենք պահպանել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն
- Ինչո՞ւ է այս փուլում խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ յոթ օր.Պարզաբանում է պարետը
- Քաղաքացիներն առանց անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժման թերթիկի չեն կարող դուրս գալ տանից
- Պարետ. Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ քաղաքացիների համար
- Ավինյան.Մթերային խանութները 10։00-12։00-ն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար
- Ավինյան. Չեն գործի մոլերը, խաղատները, բարերը
- ՃՈ պետի տեղակալ. Հետագայում չենք բացառում խստացումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան